Սկանդալ չի եղել. Ռոլանդ Գասպարյանը` խմբի փոփոխությունների ու շնորհակալ լինելու մասին

Չնայած երկարատև դադարին ու փոփոխված կազմին՝ «Ռեինկարնացիայի» համերգային սրահը լեփ-լեցուն էր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik, Աստղիկ Սուքիասյան. Տևական համերգային դադարից հետո «Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը բեմ բարձրացավ «Mezzo Classic House Club» ակումբում: Sputnik Արմենիան  եղել է համերգին և Ռոլանդի հետ զրուցել խմբում եղած փոփոխությունների, սպասվող նորությունների և սոցիալական ցանցերում «Շնորհակալություն» գրառման  մասին:

Դրսից բոլորն էլ երջանիկ են թվում. Գրիգորյանը` ընտանիքի, սերիալների ու բամբասանքների մասին

Համերգային դադարի ընթացքում «Ռեինկարնացիայում» մի շարք փոփոխություններ են եղել, նախկին երաժիշտներից խմբում միայն մեկն է մնացել, մյուսներին  փոխարինել են նորերով:

«Այդ փոփոխությունները շատ բնական են, դրանք զուտ աշխատանքային են: 2002 թվականից սկսած մինչ օրս ինձ հետ նվագում են տարբեր, բայց ամենալավ երաժիշտները: Սա շատ նորմալ երևույթ է: Ես սիրում եմ փորձարկումներ անել»,- ասում է երգիչը և հավելում, որ խմբում փոփոխությունները  կապված չեն որևէ սկանդալի հետ, իրենք լավ ընկերներ են:

«Երաժիշտները եկել են, գնացել են ու դեռ էլի գալու են։ Նրանք բոլորը մեր շատ լավ ընկերներ են։ Երբևէ որևէ մեկի հետ խնդիր չեմ ունեցել»,-ասում է երգիչն ու վստահեցնում, որ չի բացառում, որ հետագայում կրկին կարող են համագործակցել, հիմա էլ խմբի կազմը վերջնական չէ, ապագայում հնարավոր են նոր փոփոխություններ:

Սկանդալ չի եղել. Ռոլանդ Գասպարյանը` խմբի փոփոխությունների ու շնորհակալ լինելու մասին

Խոսելով «Շատ լավ է ամեն ինչ» երգի հիման վրա վերջերս նկարահանված տեսահոլովակից, արձագանքներից և տեսահոլովակի գաղափարից` Ռոլանդը նշում է, որ ինչպես այս տեսահոլովակի, այնպես էլ  իր բոլոր տեսահոլովակների գաղափարի 98 տոկոսը իրենն է: Թեև ռեժիսոր չէ, բայց կարողանում է իր գաղափարներն իրագործել:

««Շատ լավ է ամեն ինչ» երգի տեսահոլովակը մի սոցիալական էքսպերիմենտ էր, որ եթե խմբի միջոցով մարդիկ ինձ չճանաչեին, որքանով պետք կլինեին իմ երգերն ինչ- որ մեկին»,-անկեղծ խոստովանում է Ռոլանդը` նշելով, որ  «Ռեինկարնացիա» խումբը միշտ աշխատում է երկու լսարանի համար:

Կա լսարան, որը նախընտրում է  «Աշխարհումս իմն դուն իս»,«Էլի լավա» լսել,  և կա մի լսարան, որին հոգեհարազատ են  «Լուսաբաց», «Հոգուն», «Շատ լավ է ամեն ինչ»  և նման ոճի երգերը:

Սկանդալ չի եղել. Ռոլանդ Գասպարյանը` խմբի փոփոխությունների ու շնորհակալ լինելու մասին

Առաջիկայում «Ռեինկարնացիան» նոր տեսահոլովակ կնկարահանի: «Էլի-էլի» կոչվող երգը խմբի նոր ալբոմից է: Երգիչը վստահեցնում է` նոր ալբոմը  շատ չի ուշանա: Հավատարիմ մնալով երկու լսարաններին՝ խումբը  կներկայացնի 2 սկավառակ՝ առաջինում կլինեն հին հայկական երգերը՝ նորովի մատուցմամբ, երկրորդում՝ խմբի օրիգինալ երգերը:

Մուրճով փխրուն օրիորդը. ինչպես Նարինեն խաչքարագործություն սովորեց և տեղափոխվեց հայրենիք

Ռոլանդ Գասպարյանն անդրադարձավ նաև սոցիալական ցանցերում անընդհատ շնորհակալություն հայտնելու իր նախաձեռնությանը:

«Ես այս կյանքում ամեն ինչի համար եմ շնորհակալ` և՛ լավի, և՛ վատի, և՛ վերելքների, և՛ վայրէջքների: Այդ ամենը փոխկապակցված է, ու շատ կարևոր է դա գիտակցել ու սիրել կյանքը: Ես շնորհակալ եմ, որ այս կյանքում ինչ-որ չափով կարողանում եմ թացը չորից տարբերել»,- ասաց երգիչը և համոզմունք հայտնեց, որ արտիստը պետք է գնահատի իր անցած ճանապարհը և հետևություններ անի, հակառակ դեպքում մեծ հաջողությունից հետո, ոչինչ չգիտակցելով, անդունդ կգլորվի:

Համերգի ընթացքում մի քանի երգեր խումբը ներկայացրեց նոր գործիքավորմամբ: Երգիչը սա չի պայմանավորում երաժիշտների փոփոխությամբ, այլ ասում է, որ դրանք իր էքսպերիմենտներն են: Ըստ Ռոլանդի՝ կան երգեր, որոնց օրիգինալ տարբերակը դանդաղ է, ուստի արագացնում են կամ հակառակը։

Սկանդալ չի եղել. Ռոլանդ Գասպարյանը` խմբի փոփոխությունների ու շնորհակալ լինելու մասին