ՌԱԴԻՈ

Սարգսյան․ «Հայ-ռուսական հարաբերությունները եթե խաթարվեն, "мало никому не покажется"»

Հայաստանում կան ուժեր, որոնք ցանկանում են խոչընդոտել հայ-ռուսական հարաբերություններին․ նրանք իրենց բնորոշում են արևմտամետ, սակայն իրականում ավելի լավ տեր են փնտրում։
Sputnik
Սարգսյան․ «Հայ-ռուսական հարաբերությունները եթե խաթարվեն, "мало никому не покажется"»

Քաղաքական գործիչ Արամ Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Ղրղզստան կատարած այցի ընթացքում Փաշինյան-Մեդվեդև հանդիպման և հայ-ռուսական հարաբերությունների մասին։

Գազ, ատոմային էլեկտրակայան, ավիափոխադրումներ. էլ ինչ են քննարկել Փաշինյանն ու Մեդվեդևը

Սարգսյանն առանձնացնում է Հայաստան-Ռուսաստան ռազմավարական հարաբերությունները, քանի որ այդ միությունը շատ ավելի մեծ նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանային, այլ նաև աշխարհաքաղաքական իմաստով. այստեղ է Ռուսաստանի ռազմաբազան։ 

Օրինակ, ըստ Սարգսյանի՝ Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների վատթարացումն էական նշանակություն չունեցավ տարածաշրջանում, նույնը Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունների պարագայում է։ Բայց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասով այլ է։

«Հայստան-Ռուսաստան հարաբերությունները եթե խաթարվեն, "мало никому не покажется" որովհետև այստեղ այնպիսի աշխարհաքաղաքական փոփոխություններ կկատարվեն, որոնք անհասկանալի են իրենց հետևանքներով»,-ասել է Սարգսյանը:

Սարգսյանը նշում է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք ցանկանում են խոչընդոտել հայ-ռուսական հարաբերություններին. նրանք իրենց բնորոշում են արևմտամետ, սակայն իրականում ավելի լավ տեր են փնտրում։

ԱՄՆ-ն, Բրիտանիան և Կանադան ճնշել են Հայաստանին Ամուլսարի հարցում.Թանկյանի հայտարարությունը

Քաղաքական գործիչը նշում է, որ Ռուսաստանը Հայաստանի համար գործընկեր պետք է լինի, բայց և  պետք է միշտ հարգի մեր ինքնուրույն քաղաքական գիծը, ունենա վստահելի հարաբերություններ Հայաստանի հետ։

Ինչ վերաբերում է Հայստան-Ռուսաստան տնտեսական գործակցության զարգացմանը՝ Սարգյանը կարծում է, որ կարիք կա ընդհանուր տրանսպորտային կապի. միայն Լարսը բավարար չէ։ Հայկական կողմը պետք է պնդի և հասնի նոր ճանապարհի ստեղծմանը, ինչն իրականանալու դեպքում կլինի հայ-ռուսական գործակցության ամենամեծ հաջողությունը։