Կրակոցներ Նորվեգիայի մզկիթում․ զոհ կա

Մզկիթում մի քանի միավոր հրաձգային զենք է հայտնաբերվել, բայց հարձակվողը մենակ է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Նորվեգիայի մայրաքաղաքին մոտ գտնվող Բերում կոմունայի մզկիթում կրակոցներ են հնչել, մեկ մարդ մահացել է։ Օսլոյի ոստիկանության էջում Twitter –յան գրված է, որ հանցագործին ձերբակալել են։ Դեպքը տեղի է ունեցել այսօր կեսօրին։

Հրաձգություն ԱՄՆ Դեյթոն քաղաքում. կան զոհեր. տեսանյութ

«Բերում։ Ալ-Նուր իսլամական կենտրոն։ Մզկիթում հրաձգություն է տեղի ունեցել։ Մեկը սպանված է։ Տուժած կա։ Հանցագործը ձերբակալված է։ Ոստիկանությունն աշխատում է տեղում։ Ոչ մի բան չի հուշում, որ միջադեպին ավելի շատ մարդ է մասնակցել։ Պատճառված վնասը հայտնի չէ», - նշվում է հաղորդագրության մեջ։

NRK նորվեգական հեռուստաընկերության տվյալով` մզկիթում մի քանի միավոր զենք է հայտնաբերվել։

Կրակոցներ ԱՄՆ–ում. զոհեր ու վիրավորներ կան. տեսանյութ