Կառավարությունը որոշել է, որ ճգնաժամ կա և գտել է ելքը. ինչ են առաջարկում ՍԴ դատավորներին

Հրաժարական ներկայացրած ՍԴ դատավորի նկատմամբ, անկախ տարիքից, պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 oգոստոսի - Sputnik. Սահմանադրական դատարանի դատավորները 2019 թ.-ի օգոստոսի 1-ից հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում մինչև իրենց պաշտոնավարման տարիքը լրանալը կստանան նույնքան աշխատավարձ, որքան ստանում են պաշտոնավարելիս:

Նման փոփոխություն է առաջարկվում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծով։

Բոզոյան․ «ՍԴ-ն վերջին բաստիոնն է, որ փորձում է գրավել Նիկոլ Փաշինյանը»

Նշենք, որ Արդարադատության նախարարությունն իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Դատական օրենսգիրք» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

«2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած ՍԴ դատավորի նկատմամբ, անկախ տարիքից, պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները՝ մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի»,–նշված է փաթեթի 7–րդ հոդվածում։

ՍԴ–ում ճգնաժամ կա. ԱԺ նախագահը սպասում է Հրայր Թովմասյանի «ծանրակշիռ խոսքին»

Միաժամանակ, նշվում է նաև, որ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ։

Դուք այս սեփականաշնորհված «բուդկայի՞ն» էիք դիմում ներկայացնում. ՍԴ նախագահը` Փաշինյանին

Հիշեցնենք, որ հունիսի 28–ին ՀՀ ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը նամակով դիմել է Սահմանադրական դատարանի անդամներին, Ազգային ժողովին, ՀՀ նախագահին, Կառավարությանը, Դատավորների ընդհանուր ժողովին՝ նշելով, որ Սահմանադրական դատարանում ճգնաժամ կա: Ի պատասխան ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հայտնել էր, որ ՍԴ–ում ճգնաժամ չկա։

Ավելի ուշ Թովմասյանը ասել էր, որ այն երկրներում, որտեղ քաղաքական իշխանության փոփոխությունը հանգեցնում է նաև դատական իշխանության փոփոխության, այդ երկրների համար «իրավական», «ժողովրդավարական» տերմիններն այլևս օգտագործելի չեն:

ՍԴ–ի շուրջ ստեղծված խնդիրը լուծելու կառուցակարգը ՀՀ նախագահի ձեռքում է. Այվազյան