Հայրենիքը ճանաչելու համար սիրել է պետք. Արմեն Սարգսյանի նոր լուսանկարը

ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է Sputnik Արմենիայի թղթակցի նկարած լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը վստահ է, որ հայրենաճանաչությունը սկսվում է պարզ սիրուց: Այս մասին գրված է նախագահի աշխատակազմի Facebook–յան էջում։

«Հայրենաճանաչությունը հողին կապվելն է, նրա ներկայությունը զգալը»,– նշված է գրառման մեջ։

Գրառմանը կից մի լուսանկար է հրապարակվել, որի հեղինակը Sputnik Արմենիայի լրագրող Նանա Մարտիրոսյանն է։

Նորաձև լոռեցիք զարմացրին նախագահին, զույգը հարսանիքի հրավիրեց, տատիկը` հանգստի

Լուսանկարն արվել է հուլիսի 20–ին Լոռիում։ Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն եղել է8 մարզի ամենահայտնի պատմական վայրերից մեկում՝ միջնադարի կառույց համարվող Լոռի բերդում: Հանրապետության նախագահը շրջել էր բերդաքաղաքի տարածքում: Նշելով, որ բացի պատմական արժեքից, հնավայրն ուշագրավ է նաև իր գեղեցիկ բնական լանդշաֆտով՝ նախագահ Սարգսյանն ասել էր, որ այն գրավիչ վայր է զբոսաշրջության և հատկապես հնագիտական, պատմական, էկոտուրիզմի զարգացման համար:

Արմեն Սարգսյանի այցից լոռեցիները ոգևորվել են. նրանք գիտեն զբոսաշրջիկ «որսալու» եղանակները