Հայաստանի հավաքականն՝ ընդդեմ Սոչիի հավաքականի․ Գալուստյանն անգթորեն հաղթել է հակառակորդին

Դերասան ու շոումեն Միխայիլ Գալուստյանը զենքը ձեռքն է վերցրել ու ընկերների հետ Ախուն սարը գնացել՝ ռազմամարտավարական խաղ խաղալու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Միխայիլ Գալուստյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում ինքն ու Սոչիի իր ընկերները ռազմական հագուստով ու զենքով են։

Ընկերներով որոշել են ֆայերթագ խաղալ: Սա սթրայքբոլի նման ռազմամարտավարական խաղ է, բայց պլաստիկե կամ կարմրացնող գնդակների փոխարեն հակառակորդին հարվածելու համար ինֆրակարմիր ճառագայթ է կիրառվում։

«Դաժան ու անգութ ֆայերթագ։ Հայաստանի հավաքականն ընդդեմ Սոչիի հավաքականի։ Երկու կողմից էլ մեծամասամբ հայեր են։ Ախուն լեռ։ Լքված ռեստորանը հիանալի քարտեզ է։ Կիսատարերային զորավարժարան»,-լուսանկարին կից գրել է Գալուստյանը:

Ի դեպ, Միխայիլի հետ «պատերազմ խաղալու» է գնացել նաև նրա եղբայրը։

«Միշա, մեջքիդ հետևում վերևից կանգնած մորուքավորը  եղբա՞յրդ է»,-հարցրել է բաժանորդ brykdmitrii-ն։

«Այո»,-պատասխանել է Գալուստյանը։

Միխայիլ Գալուստյանին զայրացրել են ամուսնալուծության մասին լուրերը. տեսանյութ

Գալուստյանն, ինչպես հայտնի է, սթրայքբոլի մոլի սիրահար է։ Սթրայքբոլը թիմային ռազմամարզային խաղ է, որում արտաքուստ իսկականին շատ նման զենք է օգտագործվում, բայց այն պլաստմասսե գնդակներով է կրակում։ Ավելին՝ Գալուստյանը Ռուսաստանի ռազմամարտավարական խաղերի ֆեդերացիայի նախագահն է։

«Գալուստյանը կսնանկացնի ՏՆՏ–ն». Սեմյոն Սլեպակովը` «Նաշա Ռաշայի» նոր սեզոնի մասին