ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. 2019թ հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ դրամի մուտքեր։ Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Համեմատության համար նշենք, որ 2018թ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։ Այսինքն` 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%»,–գրել է նա։
Հիշեցնենք, որ պետական եկամուտների կոմիտեն երեկ հրապարակել էր 2019–ի առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից վճարված հարկերի ու տուրքերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:
Համաձայն հրապարակված տվյալների` Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որն այս տարվա հունվար-հուլիսին պետական բյուջե է վճարել 29 մլրդ 504.8 մլն դրամ:
Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որն ընդհանուր առմամբ պետբյուջե է վճարել շուրջ 28.2 մլրդ դրամ հարկ։
Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակի երրորդ խոշոր հարկատու «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում վճարել էր 22.7 մլրդ հազար դրամի հարկեր և տուրքեր:
Երևանի նոր զարդը. 2800–ամյա մայրաքաղաքի «նորածին» այգին արդեն գործում է. ֆոտոշարք