Եգիպտոսում հայուհու պատճառով սկանդալ է ծագել. ինչո՞ւ չեն հավանել կրքոտ պարը. տեսանյութ

Թե ինչով կավարտվի հայտնի պարուհի Սոֆինար Գրիգորյանի հետ կապված սկանդալը, դեռ հայտնի չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Հայտնի պարուհի Սոֆինար Գրիգորյանի կրքոտ պորտապարը սկանդալի է վերածվել։ Այս մասին գրում է Daily Mail պարբերականը։

Հայաստանում գեղեցկությամբ զարմացնելը շատ բարդ է. ի՞նչն է հիացրել հայտնի պորտապարուհուն

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Սոֆինարը պարել է եգիպտական լողափերից մեկում։ Այդ պահին նրան է մոտեցել լողազգեստով մի կին, և կանայք սկսել են պարել միասին։

Այդ պատճառով Սոֆինարը խիստ քննադատության է ենթարկվել։ Եգիպտական հանրությունը դա զանցանք է որակել։ Եթե դատարանը նրան մեղավոր ճանաչի, ապա պարուհուն մինչև երեք տարվա ազատազրկում ու արտաքսում է սպառնում։ Միաժամանակ այդ ընթացքում Սոֆինարը չի կարող աշխատել։

Պարուհին նշել է, ոչ երբեք որևէ օրենք չի խախտել ու չի անցել սահմանը։

Հայրը ստիպված համակերպվել է. Սամիրա Զոպունյանը խենթացնում է պորտապարով. տեսանյութ

Ի դեպ, 2015 թվականին Սոֆինարը դատապարտվել էր վեց ամսվա ազատազրկման։ Պարուհուն մեղադրել էին հագուստի համար, որը հիշեցնում էր եգիպտական դրոշն ու այդպիսով անարգում ազգային խորհրդանիշը։