Դանակահարություն Երևանում. միասին կերել–խմել են, հետո մեկը ձեռքն է վերցրել դանակը

Տղամարդկանց միջև վեճ է ծագել, և նրանցից մեկը դանակով մի քանի հարվածներ է հասցրել մյուսներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Երեկ պարեկային ոստիկանները «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից դանակահարված երկու տղամարդու են արագ հասցրել «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` պարզվել է, որ նրանց որովայնին ու կրծքավանդակին կտրած-ծակած վնասվածքներ կան։

Ողբերգական ավտովթար Արագածոտնում. վարորդն ու քույրը մահացել են

Տղամարդկանց վիճակը ծանր է, և նրանք ի վիճակի չեն եղել որևէ բան հայտնել իրենց հետ տեղի ունեցածի մասին։ Ըստ լուրերի` Կենտրոնի ոստիկանները պարզել են, որ նրանք և նրանց մտերիմը Հաղթանակ կամրջի մոտ գտնվող «Միկա» չգործող բենզալցակայանի հետնամասում կերել-խմել են, որի ժամանակ վեճ է ծագել։ Տղամարդկանցից մեկը դանակով մի քանի հարված է հասցրել մյուսներին։ Արնաշաղախ տղամարդիկ մեծ դժվարությամբ դուրս են եկել փողոց ու պարեկայիններից օգնություն խնդրել։

Արտառոց դեպք Երևանում. շինարարներից մեկը մկրատի բազմաթիվ հարվածներ է հասցրել մյուսին

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ դանակահարողը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել։

Արտառոց դեպք Լոռիում. տղամարդը կրակել է կատաղած շանը, բայց վնասել 9-ամյա աղջկան