ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Երեկ կեսգիշերին մոտ Երևանում դանակահարության հերթական դեպքն է գրանցվել, որից հետո 30-ամյա մի տղամարդ տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` նրան բուժհաստատություն են տեղափոխել ժամը 23։30-ի սահմանում։ Տղամարդու որովայնին կտրած-ծակած վնասվածք է եղել։
Դանակահարված տղամարդուն Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնից տեղափոխել են Միքայելյան բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են։ Նախնական տվյալներով՝ կյանքին վտանգ չի սպառնում, սակայն տուժածն ի վիճակի չէ որևէ տեղեկություն հայտնել։
Ըստ լուրերի՝ ոստիկանության ծառայողները պարզել են կատարվածի որոշ հանգամանքներ և ճշտել` ով է դանակահարել տղամարդուն։ Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայի բակերից մեկում միջանձնային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել, որն էլ ավարտվել է դանակահարությամբ։
Արտառոց դեպք Երևանում. շինարարներից մեկը մկրատի բազմաթիվ հարվածներ է հասցրել մյուսին
Իրավապահները պարզում են դեպքի մանրամասները։
Ողբերգական ավտովթար Արագածոտնում. վարորդն ու քույրը մահացել են