ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Գոգավան-Գուգութի սահմանային անցակետ տանող ավտոճանապարհն այս պահին փակ է։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
«Սահմանային անցակետ տանող ավտոճանապարհի վրացական հատվածում՝ սահմանից մոտ 4 կմ հեռավորության վրա, շրջվել է սպիրտ տեղափոխող բեռնատար։ Դրա հետևանքով փակվել է անցակետ տանող ավտոճանապարհը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ այժմ երթևեկությունը դադարեցվել է, սահմանին ավտոմեքենաների հերթ է գոյացել։
Վրացական պատկան մարմինները հայտնում են, որ արդեն սկսվել են շրջված բեռնատարը ճանապարհից հեռացնելու աշխատանքները, շուտով ճանապարհը կբացվի։