Արցախի ու Ադրբեջանի շփման գծում կրակոցները զգալի նվազել են

Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, բայց խախտումների դեպքերը համեմատաբար քչացել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Օգոստոսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 65 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Նշված ժամանակահատվածում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 500 կրակոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Հիշեցնենք` նախորդ շաբաթ Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 900 անգամ ու հայ դիրքապահների ուղղությամբ արձակել շուրջ 600 կրակոց։