ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Այսօր առավոտյան Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտում երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
«Այսօր ժամը 11:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:35-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 41.740 և արևելյան երկայնության 46.630 աշխարհագրական կոորդինատներով երկրաշարժ։ Այն տեղի է ունեցել Ադրբեջան-Ռուսաստան սահմանային գոտի՝ Զաքաթալա քաղաքից 12 կմ հյուսիս-արևելք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորությամբ, իսկ ուժգնությունը` 4.5 մագնիտուդ:
Երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավում
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ:
Պետրոսյան․ «Ախուրյանի ջրամբարը չէր կարող Սպիտակի երկրաշարժի պատճառ դառնալ»