Չինաստանի վրա գրոհել է «Լեկիմա» սուպերթայֆունը․ կան զոհեր և անհետ կորածներ

Չինաստանում թայֆունից հետո իրականացվող որոնողական փրկարարական աշխատանքներում ավելի քան 500 մարդ է ներգրավված. կորածներին են փնտրում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 օգոտոսի - Sputnik. Չինաստանում «Լեկինա» սուպերթայֆունի հետևանքով 18 մարդ է մահացել։ Եվս 14-ն անհետ կորած են։ Այս մասին հայտնում են չինական հեռուստաընկերությունները։

Սարսափելի է. տասնյակ մարդիկ են մահացել «Մանգհուտ» թայֆունի պատճառով. տեսանյութեր

Չժեցզյան գավառի Վենչժոու քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով լեռնային սողանք է առաջացել, որը փակել է գետի հունը։ Դրա հետևանքով 120 մարդ է մնացել հեղեղումների մեջ։

Ճապոնիայում ջրհեղեղի զոհերի թիվն անցել է 220–ից. թայֆունն ամեն ինչ ոչնչացրել է ճանապարհին

Երեկ՝ օգոստոսի 8-ին, «Լեկիմա» թայֆունը գտնվում էր չինական Չժենցզյան գավառից 365 կիլոմետր դեպի հարավ։ Էպիկենտրոնի մոտ քամու ուժգնությունը հասել է 17 բալի, այսինքն՝ 60 մ/վրկ արագության։

Ճապոնիայում հզոր թայֆունի հետևանքով արդեն ութ մարդ է տուժել