Երևանի փողոցներից մեկում երթևեկության փոփոխություն կլինի

Ճանապարհային ոստիկանությունը փոփոխություն է անում, որպեսզի կանխի խցանումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի փողոցում (Բուզանդի փողոցի շարունակություն) օգոստոսի 10-ից երթևեկության կազմակերպության փոփոխություն կկատարվի։ Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը։

«Երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Երևանում հեծանվային արահետ կբացվի. լուսանկար

Ըստ ոստիկանության` փոփոխությունը կատարվում է տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով:

Երևանի փողոցներից մեկում երթևեկության փոփոխություն կլինի

«Վերին Լարսով» հոսքը 6 անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը. Հայաստանում ՌԴ դեսպանատուն