Վարչապետական սելֆի. Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել

ՀՀ նախկին ու ներկա վարչապետները նկարվել են Մեդվեդևի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։

«Վարչապետական սելֆի»,– այսպես է լուսանկարը վերնագրել Փաշինյանը։

Լուսանկար երևում է նաև ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն այժմ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահն է։

«Եվ դարից երկար ձգվում է օրը». Փաշինյանը Ղրղզստանում սելֆի է արել արձանի հետ. լուսանկար

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդևը Ղրղզստանում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել երկկողմ գործակցության ընթացիկ օրակարգին։

Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներն անդրադարձել են գազի, ատոմային էլեկտրակայանի, ավիափոխադրումների ոլորտում համագործակցության, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների օրակարգային մի շարք այլ հարցերի։

Սելֆի Փաշինյանի հետ և առանց նրա. ֆոտոտոնը գրավել է աշխարհը