ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը կժամանի Երևան։
Այս մասին հայտնում են ՀՀ անվտանգության խորհրդից:
«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հրավերով օգոստոսի 12-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը»,–ասված է տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ անցած տարի Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել էր ռուս գործընկերոջ` Նիկոլայ Պատրուշևի հետ։