«Փյունիկը» 2008թ. չեմպիոնի գավաթի կրկնօրինակը նվիրեց «Արարատին». տեսանյութ

11 տարի անց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ցանկացավ սիմվոլիկ քայլով ինչ-որ չափով վերականգնել արդարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանն «Արարատ» ակումբի սեփականատեր Վարդան Սրմաքեշի և ակումբի նախագահի Հրաչ Կապրելիանի հետ հանդիպման ժամանակ հանձնեց նրանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008 թ-ի գավաթի կրկնօրինակը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2008թ. մրցաշրջանը մեծ աղմուկ էր բարձրացրել:

Շատերի կարծիքով հակասական մրցավարությունը թույլ չտվեց բացահայտել չեմպիոնին արդար խաղի կանոնների համաձայն: 11 տարի անց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը այս սիմվոլիկ քայլով ցանկացել է ինչ-որ չափով վերականգնել արդարությունը. քանի որ «Արարատը» ոչ պակաս, քան «Փյունիկը», արժանի էր չեմպիոնությանը:

«Ես վաղուց էի ցանկանում հանդիպել ձեզ հետ և ուրախ եմ, որ հաջողվեց հանդիպել Երևանում: Ցանկանում եմ «Փյունիկ» ՖԱ-ի անունից, որը հիմա պատկանում է մեզ և մենք նոր պատմություն ենք սկսում, մի միջոցառում անցկացնել: Շատ ուրախ եմ, որ եկել եք: Մենք բոլորս հիշում ենք 2008 թվականը: Ես նույնպես հայկական ֆուտբոլի, հատկապես «Արարատի» մեծ երկրպագու եմ: Մենք հիշում ենք, որ 2008թ–ին, ցավոք, չեմպիոնը որոշվեց ոչ թե խաղադաշտում, այլ անդրկուլիսյան ինտրիգների արդյունքում»,– ասել է նա:

Ըստ Սողոմոնյանի` եզրափակիչ խաղում սարսափելի մրցավարությունը թույլ չտվեց ի հայտ բերելու իրական չեմպիոնին:

«Մենք, «Փյունիկ» ՖԱ-ի անունից ցանկանում ենք մի քայլ անել, որովհետև ես կարծում եմ, որ 2008թ. 2 թիմերն էլ, թե ՛ «Փյունիկը», թե ՛ «Արարատը» արժանի էին չեմպիոնության: Շատ լավ, ուժեղ թիմեր էին և ցավոք, տեղի ունեցածը թույլ չտվեց պարզել իրական չեմպիոնին: Ես կարծում եմ, որ «Արարատը», «Փյունիկից» ոչ պակաս արժանի էր չեմպիոնի կոչմանը»,– նշել է նա:

Սողոմոնյանի խոսքով` հիմա հնարավոր չէ շտկել կատարվածը, բայց այս քայլն անում են` ցույց տալու համար, որ արդար խաղի ջատագովներ են:

«Փյունիկը» 2008թ. չեմպիոնի գավաթի կրկնօրինակը նվիրեց «Արարատին». տեսանյութ

«Ես հուսով եմ, որ նման բաներ ապագայում չեն լինի և հայկական ֆուտբոլն իրոք կդառնա այնպիսի մարզական միջոցառում, որտեղ բոլոր հարցերը կլուծվեն խաղադաշտում: Մեր կողմից ցանկանում եմ շնորհել ձեզ այս գավաթը: 2008թ. գավաթի կրկնօրինակը: Մեզ հաջողվեց գտնել գավաթը պատրաստողներին: Ես ձեզ եմ այն տալիս և հուսով եմ, որ «Արարատը» կծաղկի և մենք կհանդիպենք խաղադաշտում և կլինեն հետաքրքիր խաղեր» - նշել է նա:

«Փյունիկը» հաջորդ փուլ դուրս գալու շանսեր չունի. «գայլերի» խաղն անկասելի էր

«Արարատ» ՖԱ-ի սեփականատեր Վարդան Սրմաքեշը զգացվել է այդ քայլից` նշելով, որ դա արդարության ժեստ է, և արդարությունը պետք է իշխի նաև առաջնությունում:

Մրցակիցն ուժեղ և բարձրակարգ է, բայց մենք էլ ֆուտբոլ խաղալ գիտենք. «Փյունիկի» մարզիչ