Պակիստանն արգելել է հնդկական ֆիլմերը

Քաշմիրի շուրջ հերթական սրացման ֆոնին Պակիստանի կառավարությունը որոշել է հարևան երկրի հետ մշակութային շփումները լիովին դադարեցնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Պակիստանի իշխանությունը դադարեցրել է Հնդկաստանի հետ երկաթուղային հաղորդակցությունը և արգելել է հնդկական ֆիլմեր ցուցադրել կինոթատրոններում։

Պակիստանցին փորձել է Թուրքիայով Հայաստան ներխուժել. նրան ձերբակալել են. լուսանկարներ

«Ոչ մի հնդկական կինո չի ցուցադրվի Պակիստանի կինոթատրոններում։ Ներկայացումները, ֆիլմերն ու հնդկական մշակույթին առնչվող ցանկացած այլ բան ամբողջությամբ կարգելվի Պակիստանում»,–Twitter–ի իր էջում գրել է Պակիստանի վարչապետի տեղեկատվական հարցերով խորհրդական Ֆիրդու Աշիկ Ավանը։

Պակիստանի երկաթուղային տրանսպորտի նախարար Շեյխ Ռաշիդ Ահմեդն էլ հայտարարել է Samjhota Express գնացքի ուղերթերի չեղարկման մասին։ Դա Հնդկաստանն ու Պակիստանը կապող միակ երկաթուղային երթուղին է։ «Քանի դեռ ես երկաթուղային տրանսպորտի նախարարն եմ, Samjhota Express գնացքն այլևս չի երթևեկելու», – հայտարարել է պաշտոնյան։

Օրերս Հնդկաստանը չեղարկել է Սահմանադրության 370-րդ հոդվածը, որը հատուկ կարգավիճակ էր տալիս Ջամու և Քաշմիր շրջանին (թույլ էր տալիս ունենալ առանձին սահմանադրություն, պետական դրոշ ու ինքնավար ներքին կառավարում)։

Հնդկաստանի քաղաքացին Հայաստանում բացած գրասենյակի միջոցով թալանել է ԱՄՆ 60 քաղաքացիների