Կապանում ականազերծման աշխատանքներ են իրականացնում

Ականազերծման աշխատանքների ընթացքում հայտնաբերել են նռնակ, ական ու արկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնը» Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ և Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրերում ականազերծման աշխատանքներ է իրականացնում։ Այս մասին հայտնում է ականազերծման կենտրոնը։

«Դավիթ Բեկ բնակավայրում ականազերծման աշխատանքներն ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հետ համատեղ։ Շուրջ 16 հազար քառակուսի մետր տարածքի ականազերծում է նախատեսվում»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այս պահի դրությամբ հայտնաբերվել են 1 հատ F 1 նռնակ, 1 հատ OZM 72 ական, 1 հատ 73 mm oc արկ։

8534 քմ ականազերծված տարածք, 597 բուժօգնություն ստացած մարդ. հայ մասնագետները Սիրիայում

Կոռնիձոր բնակավայրում իրականացվում են մարտական գործողությունների տարածքի մաքրման աշխատանքներ։ Ըստ առաջադրանքի՝ նախատեսվում է մաքրել շուրջ 30 հազար քառակուսի մետր տարածք։

Ականազերծված տարածք, փրկված կյանքեր. Փաշինյանը հանդիպել է Սիրիա մեկնած հայ մասնագետներին