ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Հայտնի երգչուհի Սոֆի Մխեյանը Instagram-ի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել:
«10 ը տարի առաջ. ոնց նայում եմ, միայն մազերիս գույնն է փոխվել՝ սևահերից դարձել եմ շիկահեր: Հ.Գ. 10–ը տարի .... ոնց որ երեկ լիներ»,- լուսանկարին կից գրել է երգչուհին:
Սոֆիի էջի հետևորդներին դուր է եկել լուսանկարը: Նրանք գրել են, որ ոչ միայն վարսերի գույնն է փոխվել, այլ նաև երգչուհու ոճը։ Ոմանց կարծիքով` նախկին ոճն ավելի կանացի էր դարձնում Սոֆիին:
Երգչուհին բավականին ակտիվ է սոցցանցերում: Նա հաճախ է նոր լուսանկարներ և տեսանյութեր հրապարակում իր առօրյայից:
Լիլի Մորտոն էրոտիկ լուսանկարով դիմել է իր քննադատներին
Հիշեցնենք, որ նա օրերս առանց դիմահարդարման լուսանկար էր հրապարակել և նեղսրտել չարախոսություններից:
Սոֆի Դևոյան կրտսերն իր պարի դպրոցը կբացի՞. մանրամասներ 17–ամյա արտիստի կյանքից