ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. WWF -ի տեսախցիկները «Արևիք» ազգային պարկում կրկին ընձառյուծ են նկարահանել: Այս մասին նշված է «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջում։
ՊՈԱԿ–ը մշտադիտարկում է անցկացնում Բնության համաշխարհային հիմնադրամի հետ համատեղ։
Կովկասյան ընձառյուծը հիմնավորվում է հայաստանյան լեռներում. տեսանյութ
Հիշեցնենք, մայիսի 25-ին կովկասյան ընձառյուծի հերթական տեսանյութն էր հրապարակել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։
Լավ լուրերի շարքից. Վայոց ձորում մարդիկ նկարել են կովկասյան ընձառյուծին. տեսանյութ
Երկարատև ընդմիջումից հետո Կովկասյան հովազն առաջին անգամ տեսախցիկների տեսադաշտում էր հայտնվել 2013թ.–ին, Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի շրջակայքում` Խոսրովի արգելոցի հատուկ պահպանվող տարածքում։
Կովկասյան ընձառյուծը գրանցված է Կարմիր գրքում։ Ոչնչացման եզրին գտնվող կատվազգիների ընտանիքի որսի կամ ոչնչացման դեպքում նոր օրենսդրական կարգավորմամբ նախատեսվում է 100 մլն դրամ տուգանք` նախկին 3 մլն–ի փոխարեն։