Գոռ Արսենյանը հիացրել է բոլորին. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Իսիկ Կուլի երաժշտական փառատոնում ներկաներին իր կատարմամբ հիացրել է տենոր Գոռ Արսենյանը։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իսիկ Կուլի երաժշտական փառատոնում ներկաներին հիացրեց մեր հայրենակից, տենոր Գոռ Արսենյանը, որը կատարեց նաև հայկական ստեղծագործություն»,– գրել է նա:

Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։ Նա ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների և ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։

Վարչապետական սելֆի. Փաշինյանը նոր լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք, որ Փաշինյանը երեկ է մեկնել Ղրղզստան։ Այսօր նա կվերադառնան Երևան։

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է 15 հարց. Փաշինյանը բացում է փակագիծը