Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում քննարկվել է 15 հարց. Փաշինյանը բացում է փակագիծը

Հանձնարարական է տրվել պարզելու`  ինչ արտոնություններ կստանան այն ընկերությունները, որոնք իրենց գործունեությունը կիրականացնեն ԵԱՏՄ տարածքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին քննարկվել է 15 հարց:

ԵԱՏՄ–ում անդրազգային ընկերություններ կստեղծվեն. Տիգրան Սարգսյան

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքից։

Հայաստանը միացել է վտանգավոր թափոնների կառավարման մասին ԵԱՏՄ համաձայնագրին

Նշենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարությամբ։

ԵԱՏՄ–ն կարելի է լիարժեք օգտագործել. Ղրղզստանի նախագահը ընդունել է ՀՀ վարչապետին

«Քննարկված հարցերից շատերի կապակցությամբ հասանք համաձայնության: Մանավորապես, ԵԱՏՄ շրջանակում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցման ուղղությամբ մեր աշխատանքին վերաբերող հարցն է քննարկվել: Այն ուղղված է ալկոհոլային արտադրանքների փոխադարձ առևտրում խոչընդոտների վերացմանը և Միության կազմում ալկոհոլային շուկայում խոչընդոտներից խուսափելու պայմանների ստեղծմանը»,–ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով` քննարկվել է նաև Միության ներսում փոխադարձ առևտրի ընդլայնման համար պայմանների ստեղծման հարցը։ Այս առումով նախատեսվում է հրապարակել ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումները, ԵՏՄ անդամ պետությունների գյուղատնտեսական ապրանքների, սննդի, կտավատի, կաշվե հումքի, բամբակի, մանրաթելի և բրդի առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը 2019-2020 թթ. համար:

Փաշինյանը հայտնել է նաև, որ նախատեսվում է մինչև 2025թ. մշակել և հաստատել ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման աշխատանքային գրաֆիկը:

ԵԱՏՄ երկրների վարչապետերը քննարկել են ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն էլ նշել է, որ հանձնաժողովին հանձնարարական է տրվել՝  աշխատանք իրականացնել պարզելու համար, թե ինչ շրջանակում է գործելու այդ օրենսդրական դաշտը, ինչ արտոնություններ կստանան այն ընկերությունները, որոնք իրենց գործունեությունը կիրականացնեն ԵՏՄ տարածքում։

«Նպատակն առևտրային կապեր հաստատելու և ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում մեր ընկերությունների համար գործունեություն իրականացնելու՝ ավելի գրավիչ պայմանների ստեղծումն է»,–ասել է նա։

Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու հոկտեմբերի 25-ին՝ Մոսկվայում։

Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 1-ին՝ Երևանում: