ԵԱՏՄ–ում անդրազգային ընկերություններ կստեղծվեն. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական միությունում նոր իրավաբանական տարածք կձևավորվի անդրազգային ընկերությունների համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության շրջանակում նախատեսում են անդրազգային ընկերություններ ստեղծել։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը Ղրղզստանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

ԵԱՏՄ երկրների վարչապետերը քննարկել են ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը

«Եվրասիական տնտեսական միությունում նոր իրավաբանական տարածք կձևավորվի անդրազգային ընկերությունների համար։ Կոլեգիային հանձնարարվել է համապատասխան աշխատանք տանել օրենսդրական այդ դաշտի գործողությունների շրջանակը որոշելու նպատակով», – նշել է նա։

Ապագայում նախատեսվում է որոշել, ինչ արտոնություններ են տրամադրվելու ընկերություններին, որոնք իրենց գործունեությունը կծավալեն Եվրասիական տնտեսական միության տարածքում։ Սարգսյանը պարզաբանեց, որ նման խոշոր եվրասիական ընկերությունների ստեղծումը միտված է ԵԱՏՄ–ից արտահանման ծավալների մեծացմանը։Հայաստաննայս տարի նախագահում է ԵԱՏՄ մարմիններում։

«Եվ դարից երկար՝ ձգվում է օրը». Փաշինյանը Ղրղզստանում սելֆի է արել արձանի հետ. լուսանկար

Օգոստոսի 9-ին Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին։ Աշխատանքային այցի շրջանակում նախատեսվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Ղրղզըստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ։