ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Հայաստանի քաղաքացին Մոսկվայի մարզի Խիմկի քաղաքի ծննդատանը երրորդ երկվորյակին է լույս աշխարհ բերել։
Այս մասին հայտնում է 360tv.ru–ն։
Խիմկիի մարզային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վլադիմիր Միրզոնովն ասել է, որ այդ կինն արդեն չորրորդ անգամ է ծննդաբերում իրենց ծննդատանը։
«Սկբում աղջիկ ծնվեց, հետո մի քանի տարվա դադարներով՝ երեք երկվորյակ»,-ասել է Միրզոնովը։
Վեցամյա երկվորյակ եղբայրների «Ախպերս ու ես» երգի կատարումը դիտվել է հազարավոր անգամներ
Գլխավոր բժիշկը նշել է, որ բոլոր ծնունդներն ընդունել է ծննդատան վարիչ Սեմյոն Ղազարյանը։
Այս պահին 31–ամյա կինն ընտանիքի հետ Հայաստանում է ապրում, բայց բարի ավանդույթի համաձայն՝ նա նորից Խիմկի է գնացել ծննդաբերելու։
Ինչպես վրացին միանգամից երկու հայուհու սիրահարվեց. երկվորյակ քույրերի արկածները Թբիլիսիում