«Արտագաղթի տենդենցները Հայաստանի համար շատ դրական են». ՀՀ փոխվարչապետն ԱՎԾ-ից առաջ ընկավ

Տիգրան Ավինյանը լրագրողներին ասաց, որ Ազգային վիճակագրական ծառայությունը շուտով տվյալներ կներկայացնի ՀՀ–ից արտագաղթի տենդենցի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Ազգային վիճակագրական կոմիտեն Հայաստանից արտագաղթի տենդենցների վերաբերյալ շուտով զեկույց կներկայացնի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հայաստանից արտագաղթը 2015թ.-ի համեմատ նվազել է 35 անգամ. Արմեն Գրիգորյան

«Շուտով վիճակագրական կոմիտեն զեկույց կներկայացնի, ինչից պարզ կդառնա, թե Հայաստանից արտագաղթի ինչպիսի տենդենցներ կան, սակայն ես ուզում եմ այս պահին ֆիքսել, որ այդ տենդենցները Հայաստանի համար շատ դրական են»,–ասաց փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ ՀՀ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը հունիսի 20–ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ՀՀ–ում 2017–ին սահմանահատումների սալդոն (ելք ու մուտքերի տարբերությունը) եղել է -26 897, իսկ 2018–ին +15 313։ Նրա խոսքով` 2018–ին արձանագրված ելք ու մուտքերի տարբերության տվյալները ռեկորդային էին վերջին 12 տարվա համար։

«Ուզո՞ւմ են արտագաղթենք». գրավատների համար պետտուրքը նախատեսում են ավելացնել 60 անգամ

Արտագաղթի գումարները մեր քաղաքացիները ծախսում են Հայաստանում տնավորվելու վրա. Փաշինյան

Բացի այդ, օրերս Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանից արտագաղթը 2015թ.-ից ի վեր նվազել է 35 անգամ: Գրիգորյանի խոսքով՝ 2018թ.-ի վերջին Հայաստանից մեկնողների և Հայաստան ժամանողների ցուցանիշում  դրական սալդո է գրանցվել։

Հայերի արտագաղթը և հնդիկների ներգաղթը. 2019թ-ի կանխատեսումներ