Արմեն Սարգսյանը տոնի կապակցությամբ վաստակավոր շինարարի պատվավոր կոչումներ է շնորհել

Շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Գագիկ Գալստյանն ու Վլադ Ասատրյանը պարգևատրվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում են ստացել Գագիկ Գալստյանն ու Վլադ Ասատրյանը։

Համապատասխան հրամանագրերն այսօր ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Արմեն Սարգսյանը մեկնում է արձակուրդ. մի մասը նա կանցկացնի արտերկրում

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Շինարարի տոնի կապակցությամբ, շինարարության զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության վաստակավոր շինարարի պատվավոր կոչում շնորհել՝

Հայաստանի շինարարների միության նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի ռեկտոր

Գագիկ Շաղաբեգի Գալստյանին և «Կամուրջշին» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի նախագահ, «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Արտեմի Ասատրյանին։