ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. ԼՂՀ նախընտրական պայքարը ցույց է տալիս, որ Արցախում ժողովրդավարություն կա։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Հիշեցնենք, մի քանի օր առաջ Ստեփանակերտում անցկացվեց ընդդիմության ցույցն ի աջակցություն Սամվել Բաբայանի (ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար)։ Ավինյանը որևէ մտահոգիչ բան դրանում չի տեսնում։
«Արցախի, ինչպես և Հայաստանի քաղաքացիները, պետք է ազատ լինեն իրենց կամարտահայտման մեջ։ Տարբեր թեկնածուների սատարելու արցախցիների մտայնությունը ևս մեկ անգամ ապացուցում է Արցախում կայուն ժողովրդավարության գոյությունը», – նշեց Ավինյանը։
Նա նաև ավելացրեց, որ Հայաստանի և Արցախի միջև երբեք լարվածություն չի եղել և լինել չի կարող։ Հայաստանի իշխանության առաջ կանգնած է միջազգային հարթակներում Արցախի ընտրություններին աջակցելու հարցը, և Երևանը լիովին պատրաստ է դրան։
Հիշեցնենք, որ 2020 թվականին Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրություններ կանցկացվեն։ 2007 թվականին ընտրված ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը իր թեկնածությունը կարող էր առաջադրել ևս 2 ժամկետով` 2020 և 2025 թվականներին։ Այնուամենայնիվ, նա հայտարարել է, որ չի առաջադրվելու։
Բջջային կապի սակագները կնվազեն և՛ Հայաստանում, և՛ Արցախում. Բաղրամյան
Նախագահի պաշտոնի հիմնական թեկնածուներից մեկը կդառնա Արցախի նախկին վարչապետ և տեղի խորհրդարանում մեծամասնություն ունեցող կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը։ Մյուս ազդեցիկ թեկնածուն կարող է դառնալ Սամվել Բաբայանը, սակայն նրա թեկնածությունը դեռ մերժում են, այն հիմքով, որ վերջին մի քանի տարին նա Արցախում չի բնակվել։