«Շիրակ» օդանավակայանի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. «Շիրակ» օդանավակայանի մոտակայքում  հրդեհ է բռնկվել։ Այդ մասին Sputnik Արմենիային տեղեկացրեց Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը։

Երևանի հյուսիսային մուտքի մոտ խոշոր հրդեհ է բռնկել. տեսանյութ

«Շիրակի մարզի փրկարարական վարչությունը հրդեհի մասին ահազանգն ստացել է ժամը 15:55-ին։ Այս պահին տարածքում ընթանում են հրդեհաշիջման աշխատանքներ: Այրվում է չոր խոտածածկ տարածք։ Հրդեհը օդանավակայանի տարածքից բավական հեռու է»,-նշեց Գյոզալյանը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ ժամը 17:00-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է: