ԵԱՏՄ–ն և Սինգապուրը կարող են ԱԱԳ–ի մասին համաձայնագիր ստորագրել Երևանում. Փաշինյան

Սինգապուրի վարչապետը կարող է անձամբ ներկա գտնվել Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Եվրասիական տնտեսական միության և Սինգապուրի միջև արդեն այս տարի Երևանում կարող է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրվել։ Այս մասին Ղրղըզստանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ղրղըզստան՝ մասնակցելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին

Հուլիսի սկզբին վարչապետը պաշտոնական այցով եղավ Սինգապուրում, որտեղ այլ հարցերի թվում քննարկվեց նաև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը։

Նրա խոսքով` եթե բանակցային գործընթացն ավարտվի ժամանակին և պայմանագրի նախագիծը համաձայնեցվի  Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, որի ժամանակ էլ կստորագրվի համաձայնագիրը։

Նիստը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 1-ին։ Փաշինյանը խնդրել է ԵԱՏՄ գործընկերներին առավելագույնս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր ընթացակարգերը, այն ստորագրելու համար։

ԵԱՏՄ–ում անդրազգային ընկերություններ կստեղծվեն. Տիգրան Սարգսյան

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ Ղրղըզստանում մասնակցում է  ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, որը գլխավորում է որպես նախագահող երկրի ղեկավար։