ԱԻՆ շարքային աշխատակիցների աշխատավարձը չափազանց ցածր է։ Այդ մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
Գերատեսչության ղեկավարը հերքեց մամուլի հրապարակումներն` իբր ծանր աշխատանքային պայմանների և ցածր աշխատավարձի պատճառով հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցներից ոմանք ազատման դիմումներ են գրել։
«Շուտով կառավարությանը առաջարկելու ենք բարձրացնել ԱԻՆ-ի շարքային կազմի աշխատավարձը»,-նշեց նա։
Ըստ Ցոլակյանի`խոսքը գնում է 20-ից մի փոքր ավելի տոկոսի մասին։ Նա վստահեցրեց, որ անում են հնարավորը, որպեսզի շարքային անձնակազմի պարգևատրումներն ավելի բարձր լինեն։