ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար կավելանա 2.000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1.000 դրամով: Այս մասին որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33%), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար:
Զինվորներին կազատեն ճաշարանի վերակարգերից և կկերակրեն միայն տեղական մթերքով. ՊՆ
Զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009թ-ից ի վեր չէին փոխվել։
Ի՞նչ է ուտելու զինվորը հայկական բանակում. McDonald's–ի մեթոդն են կիրառելու. լուսանկարներ