Ղրղըզստանի նախկին նախագահը հանձնվել է. նրա վրա շատ բան կարող են բարդել. Աթամբաևի փաստաբան

Երկարատև բանակցություններից հետո նախկին նախագահը հանձնվել է ուժային կառույցներին։ Նրան խորհրդականներ` Ֆարիդ Նիյազովի և Կունդուզ Ժոլդուբաևայի ուղեկցությամբ Բիշքեկ են տարել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Ղրղըզստանի նախկին նախագահ` Ալմազբեկ Աթամբաևի դեմ կարող են նոր քրեական գործեր հարուցել, ՌԻԱ Նովոստիին է հայտնել նրա փաստաբան Սերգեյ Սլեսարևը։

Ավելի վաղ երկարատև բանակցություններից հետո նախկին նախագահն ուժային կառույցներին էր հանձնվել։ Խորհրդականներ Ֆարիդ Նիյազովի և Կունդուզ Ժոլդուբաևայի ուղեկցությամբ նրան Բիշքեկ են տարել։

Ղրղըզստանի նախկին նախագահի նստավայրի գրոհի ժամանակ հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Պաշտպանը չի բացառում մի շարք նոր քրեական գործեր հարուցելու հավանականությունը, մասնավորապես, Քոյ–Թաշ գյուղում տեղի ունեցած բախումների փաստով։

«Ամեն ինչ հնարավոր է, տեսնո՞ւմ եք, թե ինչ է կատարվում։ Գուցե, դեռ շատ բաներ բարդեն։ Այժմ մենք պաշտպանելու ենք նրա իրավունքները դատական կարգով։ Չգիտեմ` ուր են նրան տարել։ Հավանաբար` Ազգային անվտանգության պետական կոմիտե։ Դե, ժամանակավոր մեկուսարան չէին տանի, չէ՞։ Թեև դատելով նրանից` ինչպես է զարգանում իրավիճակը, դժվար է ինչ-որ բան ենթադրելը», – հայտարարել է Սլեսարևը։

Հատուկջոկատայինները ներխուժել են Ղրղըզստանի նախկին նախագահի տուն. կան վիրավորներ. տեսանյութ

Օգոստոսի 7-ի երեկոյան Ղրղըզստանի հատուկ ծառայությունները սկսեցին նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին ձերբակալելու գործողությունները Քոյ–Թաշ գյուղի նրա նստավայրում, որը գտնվում է մայրաքաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Նրանք նախկին առաջնորդի համախոհների դեմ հատուկ միջոցներ կիրառեցին։ Աթամբաևի համախոհները պատասխան կրակ են բացել։ Նախկին նախագահի համախոհների և հատուկջոկատայինների բախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 80–ի։ Հատուկջոկատայիններից մեկը զոհվել է։