ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. «Վերին Լարս» անցակետի երկու կողմում ավելի քան 500 տրանսպորտային միջոց է կուտակվել։ Այս մասին հայտնում է Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունը։
«Ռուսաստան–Վրաստան և հակառակ ուղղությամբ հերթեր են գոյացել. մինչև 500 տրանսպորտային միջոց խցանման մեջ են հայտնվել Վրաստանի տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների պատճառով», – նշվում է հաղորդագրության մեջ։
Իրավիճակը սրվում է նաև այն պատճառով, որ ամառվա վերջին անցակետը շատ է ծանրաբեռնվում, քանի որ արձակուրդի ու միրգ–բանջարեղենի ներկրման ժամանակահատված է։
Լույս թունելի վերջում, կամ ինչու «Վերին Լարսի» խնդիրը անհնար է լուծել առանց Վրաստանի
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում երեք օր շարունակ որոշակի ժամերի կարգելվի կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Նշված փոխադրամիջոցները չեն կարողանա երթևեկել օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին ժամը 09:00-ից մինչև 18:00-ն։
«Վերին Լարսով» հոսքը 6 անգամ գերազանցում է թույլատրելի նորմերը. Հայաստանում ՌԴ դեսպանատուն