Սխալներ եղան, որոնցից նման խաղամակարդակ ունեցող մրցակիցն օգտվեց. Տարխանով

Տարխանովը խոստացավ պատասխան հանդիպումից առաջ ևս մեկ անգամ վերլուծել երևանյան հանդիպումը, թույլ տված սխալները և ձգտել ավելի լավ հանդես գալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. «Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Նունու Էշպիրիտու Սանտուն հետխաղյա ասուլիսի ընթացքում խոստովանեց, որ «Փյունիկի» հետ խաղի սկիզբը իրենց համար ծանր ստացվեց. «Դժվար մեկնարկից հետո, որ առանձնացավ մեր մրցակցի ագրեսիվ խաղով, որի ընթացքում մի քանի վտանգավոր պահեր եղան, մենք աստիճանաբար վերագտանք մեր խաղը և կարողացանք հաջող շարունակություն ապահովել»,–ասաց նա։

Սխալներ եղան, որոնցից նման խաղամակարդակ ունեցող մրցակիցն օգտվեց. Տարխանով

Անգլիական թիմի պորտուգալացի մարզիչը, մարզական քաղաքավարությունից ելնելով, դրական խոսքեր ասաց «Փյունիկի» խաղի մասին` նշելով, որ այն լավ թիմ է։ Ավելին` Սանտուն հուսադրեց հայ մարզասերներին` ասելով, որ ոչինչ դեռ ավարտված չէ, դեռ մեկ խաղ էլ կա։

Իսկ «Փյունիկի» մարզիչ Ալեքսանդր Տարխանովը նշեց, որ այս հանդիպումը լավ փորձ էր իր սաների համար։ «Մենք պարզ պատկերացնում էինք, որ թե ով է մեր մրցակիցը, ու որ սա արդեն այլ մակարդակ է։ Ինչպես նկատեցիք, մինչև 30–րդ րոպեն մենք մրցակցին թույլ չէինք տալիս սպառնալ մեր դարպասին։ Ես տղաներին ասել էի, որ այս կարգի մրցակցի դեմ խաղում սխալվել չի կարելի»,–ասաց Տարխանովը։

Ինչու «Արարատ–Արմենիան» չկարողացավ հաղթել Վրաստանի չեմպիոնին. պարզաբանում է Մինասյանը

Գլխավոր մարզիչը նշեց, որ, ցավոք, սխալներ եղան, որոնցից նման խաղամակարդակ ունեցող մրցակիցը չհապաղեց օգտվել։

Sputnik Արմենիայի հարցին, թե սխալներ միշտ հնարավոր են, բայց ցավալի չէ՞, որ դրանք պարզագույն սխալներ էին, գլխավոր մարզիչ արձագանքեց հենց խաղամակարդակների տարբերության վերաբերյալ ակնարկով։ Մեր մյուս հարցին` ի՞նչ են ակնկալում պատասխան հանդիպումից, Տարխանովն ասաց, որ ևս մեկ անգամ կվերլուծեն երևանյան հանդիպումը, թույլ տված սխալները և կձգտեն լավ հանդես խաղալ։

Նշենք, որ այսօր Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 4:0 հաշվով պարտվեց անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնին»: