«Փյունիկը» հաջորդ փուլ դուրս գալու շանսեր չունի. «գայլերի» խաղն անկասելի էր

«Արարատ» - «Վեստ Հեմ» հանդիպումից 44 տարի անց խաղադաշտում նորից մրցեցին հայկական և անգլիական ակումբները, այս անգամ՝ «Փյունիկն» ու «Վուլվերհեմփթոնը»:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։4 հաշվով պարտվեց անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Վուլվերհեմփթոնին»:

«Փյունիկը» հաջորդ փուլ դուրս գալու շանսեր չունի. «գայլերի» խաղն անկասելի էր

«Փյունիկը» շատ համարձակ սկսեց խաղն, ու մեր ֆուտբոլիստները հզոր մրցակցի հետ հավասար պայքար էին մղում: Հայկական թիմի կատարմամբ եղան նաև վտանգավոր գրոհներ, բայց «գայլերը» շատ վստահ էին իրենց զգում:

Մրցակիցն ուժեղ և բարձրակարգ է, բայց մենք էլ ֆուտբոլ խաղալ գիտենք. «Փյունիկի» մարզիչ

Անկասկած, «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստների փորձը  զգացվում էր, ու սառնասրտորեն հետ մղելով «Փյունիկի» գրոհները, անգլիական թիմի ֆուտբոլիստներն աջ եզրային հարձակվողի դիրքում հայտնված պաշտպան Մեթյու Դոհերտի օգնությամբ խաղի 29-րդ րոպեին բացեցին հաշիվը:

«Փյունիկը» հաջորդ փուլ դուրս գալու շանսեր չունի. «գայլերի» խաղն անկասելի էր

Իսկ  մինչև ընդմիջում հյուրեր զարգացրին իրենց հաջողությունը: Նորից «Փյունիկը» թերացավ պաշտպանությունում, ազատ տարածություն տվեց մրցակցի խաղացողներին, և «Վուլվերհեմփթոնի» ֆուտբոլիստները նոտաներով խաղարկեցին գնդակն, ու Ռաուլ Խիմենեսը կրկնապատկեց «գայլերի» առավելությունը: Իսկ երկրորդ խաղակեսի առաջին իսկ րոպեին պարզ դարձավ, որ թիմերը գտնվում են տարբեր «քաշային» կարգերում:

«Փյունիկը» հաջորդ փուլ դուրս գալու շանսեր չունի. «գայլերի» խաղն անկասելի էր

Ռաուլ Խիմենեսի երկրորդ գնդակն ու երրորդը այս խաղում հասկանալի դարձրեցին, որ, չնայած պատասխան հանդիպմանը, Եվրոպայի լիգայի խաղարկությունում «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս գալու շանսեր չունի: Խաղի տեմպը ընկավ, հյուրերն արդեն կարելի է ասել բավարարվել էին երեք գնդակի առավելությունով: Իսկ «Փյունիկի» ֆուտբոլիստների մոտ ոչինչ չէր ստացվում: Հանդիպման վերջակետը դրեց Ռուբեն Նեվեշը` իրացնելով 11 մետրանոց հարվածը՝ 0:4:

«Փյունիկը» հաջորդ փուլ դուրս գալու շանսեր չունի. «գայլերի» խաղն անկասելի էր

Հանդիպման վերջնամասում երկրպագուներից մեկին հաջողվեց ներխուժել խաղադաշտ ու մի երկու բառ փոխանակել «Փյունիկի» դարպասապահ Անդրիյա Դրագոևիչի հետ: Բայց դա էլ չօգնեց: Ի դեպ 13 հազարից ավելի հանդիսական կար տրիբունաներում, սա երևի «Փյունիկի» միակ ձեռք բերումն էր այս խաղում: