«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական վերլուծաբան Արա Գալոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 2050 թ.–ի ծրագրի մասին` նշելով թերությունները:
Տնտեսագետի գնահատմամբ`վարչապետի խոսքը ծրագիր անվանել չի կարելի. այն պարզապես հախուռն ցանկությունների կույտ է։
«Վարչապետի ներկայացրած ծրագիրը տնտեսական առումով հաշվարկած չէ. ծրագրում կան հակասական մասեր, որոնք տնտեսական և սոցիալական առումով անհամատեղելի են»,–ասել է Գալոյանը։
Ըստ տնտեսագետի` մինչև 2050 թվականն ոււնենալ 5 միլիոն բնակչություն՝ նշանակում է, որ բնակչության կառուցվածքը պետք է փոխվի, և ավանդական 45% աշխատունակ բնակչության փոխարեն մենք կունենանք ավելի փոքր թվաքանակ։
Տնտեսագետի խոսքով՝ ներկայացված ծրագիրը տնտեսական առումով բացարձակապես հաշվարկած չէ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում թվարկել էր այն կարևոր խնդիրները, որոնք Հայաստանը պետք է լուծի մինչև 2050 թվականը: Կետերից մեկը վերաբերում է 1.5 մլն աշխատատեղերի ստեղծմանը և 2.5 մլն քաղաքացու՝ աշխատանքով ապահովելուն։ Մինչև 2050 թվականը Հայաստանը նաև պետք է զարգացած արդյունաբերությամբ երկիր դառնա և 15 անգամ ավելացնի երկրի ՀՆԱ–ն։ Փաշինյանը խոսեց նաև միջին աշխատավարձը 7 անգամ ավելացնելու անհրաժեշտության մասին։
Փաշինյանը մի քիչ ճոխացրել է Սերժ Սարգսյանի խոստումները. Բադալյանը` վարչապետի ելույթի մասին