Բջջային կապի սակագները կնվազեն և՛ Հայաստանում, և՛ Արցախում. Բաղրամյան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահն անդրադարձավ Հայաստանի և Արցախի միջև ռոումինգն ընդհանրապես վերացնելու հարցին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Բջջային կապի ոլորտում սակագների էական նվազումներ կլինեն և՛ Հայաստանում, և՛ Արցախում։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

Քնեք ու զվարճացեք. բջջային խաղը կպարգևատրի առողջ քնի համար. տեսանյութ

«2020-ի հունվարի 1-ից Արցախից ելքային զանգերը 38 դրամից կնվազեն մինչև 29 դրամ, որն էլ իր հերթին մինչև 2021 թվականի հունվար կնվազի՝ հասնելով 27 դրամի։ Մուտքային զանգերը 25 դրամից կնվազեն մինչև 15, այնուհետև՝ 13 դրամ։ Էական նվազեցումներ կլինեն ինտերնետի սակագների հարցում։ Գործող 45 դրամը հունվարի 1-ից կդառնա 22 դրամ»,–տեղեկացրեց Բաղրամյանը։

Պաշտոնյայի խոսքով` բանակցություններ են ընթացել Արցախում կապի ոլորտում մենաշնորհ ունեցող ընկերության, Հայաստանի կապի օպերատորների հետ։ Արդյունքում՝ բացի այն, որ նվազելու են ռոումինգ ծառայության գները, այլև փոխկապակցման գներն են հաստատուն գրաֆիկով իջնելու՝ յուրաքանչյուր տարի մեկ դրամով։

Բագրատաշենի անցակետում հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված բջջային հեռախոսներ

Ռոումինգն ընդհանրապես վերացնելու մասին հարցին պատասխանելիս՝ Բաղրամյանը հավաստիացրեց, որ հասնելու են նրան, որ լինի վերջնական միասնական գին։ Նա տեղեկացրեց, որ առաջիկայում բանակցությունները շարունակվելու են, և հուշագրի ստորագրման ժամանակ հայտնի են լինելու այդ ամենին հասնելու ժամկետները։ Հիշեցնենք, որ բջջային կապի սակագներին Facebook-յան գրառմամբ անդրադարձել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: