Ասուլիս. «Խորովածի փառատոն Ախթալայում. ի՞նչ անակնկալներ են լինելու այս տարի»

Օգոստոսի 9-ին, ժամը 11.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանի ասուլիսը:
Sputnik

Ասուլիսը նվիրված կլինի օգոստոսի 18-ին Ախթալայում կայանալիք 11-րդ «Խորովածի փառատոնին»: Այս անգամ փառատոնին կմասնակցեն խոհարարների 20 թիմ: Ի՞նչ խոհարարական անակնկալներ են սպասում մասնակիցներին և հյուրերին այս տարի:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: