ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Պարանոցին ու նախաբազուկներին կտրած վնասվածքներով այսօր Արթիկի քրեակատարողական հիմնարկից Արթիկի հիվանդանոց է տեղափոխվել 24-ամյա դատապարտյալ:
Որոշ տեղեկություններով՝ դատապարտյալն իր խցում ապակիով վնասվածքներ է հասցրել ինքն իրեն: Իրավապահները պարզում են այդ քայլի պատճառներն ու նպատակները:
Մեզ հաջողվեց պարզել, որ երիտասարդը տարեսկզբին է դատապարտվել յոթ տարվա ազատազրկման՝ ավազակային հարձակում կատարելու համար: