ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Այսօր ոտքի վնասվածքով Ստեփանավանի հիվանդանոց է տեղափոխվել 9-ամյա մի աղջնակ:
Sputnik Արմենիայի տվյալներով` բժիշկները պարզել են, որ Լոռու Կուրթան գյուղից հիվանդանոց տեղափոխված աղջկա աջ ոտքի մեջ մետաղե կոտորակներ կան: Ըստ գյուղում շրջանառվող որոշ լուրերի՝ մանկահասակ աղջկա վրա թափառող շուն է հարձակվել: Տղամարդն աղջկան պաշտպանելու համար տնից վերցրել է որսորդական հրացանն ու կրակել շան ուղղությամբ:
Փամփուշտի մեջ առկա կոտորակներից մի քանիսը կրակոցից հետո դիպչել են հարևանի աղջկա ոտքին, ինչի հետևանքով էլ վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել: Նրան անմիջապես հասցրել են հիվանդանոց: Մեր տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված աղջիկը գյուղի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի է: