Առանց դիմային տեսախցիկի սմարթֆոն. Nubia–ի նոր սարքի լուսանկարները հայտնվել են համացանցում

Նոր սմարթֆոնն ունի երկու էկրան և եռակի տեսախցիկ, և սելֆի անելու համար պարզապես պետք է նայել տեսախցիկով էկրանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. Այսօր՝ օգոստոսի 8-ին, Չինաստանում ներկայացվել է Nubia Z20 սմարթֆոնը։ Թեև Nubia ընկերությունը սմարթֆոնի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չի հրապարակել, բայց համացանցում արդեն տարածվել են ասուլիսի ժամանակ հրապարակված տվյալներն ու գները։

​Սմարթֆոնի «չամիչը» երկու էկրաններն են (սարքի երկու կողմում), որոնցից մեկը միշտ միացված է (հնարավոր է անջատել) և ցույց է տալիս ժամը, ամսաթիվը, ծանուցումները, սարքի տիրոջ նախընտրած նկարը։ Սելֆիներ հնարավոր է անել հետևի տեսախցիկով։

Samsung-ը կորցրել է սմարթֆոնների ամենամեծ շուկան

Սմարթֆոնի հիմքում միաբյուրեղ Qualcomm Snapdragon 855 Plus համակարգն է, օպերատիվ հիշողությունը` 6 կամ 8 ԳԲ, ներքին հիշողությունը՝ 128 կամ 512 ԳԲ։

Instagram–ն ու WhatsApp–ը կվերանվանեն հանուն Facebook–ի վարկանիշի

Nubia 720 սմարթֆոնում ներկառուցված են 48, 16 և 8 Մպ կետայնությամբ տվիչներ։ Մարտկոցի ծավալը` 4000մԱ/ժ։

Ամենաէժան տարբերակը կարժենա մոտավորապես 500 դոլար, իսկ ամենաթանկը՝ գրեթե 600 դոլար։

Այ քեզ բան. 16 տարեկան միլիոնատերը, սմարթֆոն «հրեշն» ու գրպանում տեղավորվող սրտագրիչը