Ամուլսարի փորձաքննության եզրակացությունը գրեթե պատրաստ է, շուտով կհասնի կառավարություն

2018 թվականի իշխանափոխությունից հետո կառավարությունը որոշել է կրկնակի փորձաքննություն անցկացնել Ամուլսարի հանքում։ Փորձաքննությունը հանձնարարվել է Elard լիբանանյան ընկերությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 oգոստոսի — Sputnik. Ամուլսարի ոսկու հանքի մշակման վերաբերյալ անկախ փորձագիտական եզրակացությունը պատրաստ է։ Այսօր կառավարության նիստում եզրակացության մասին խոսեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Ի՞նչ վիճակում է Ամուլսարի հետ կապված գործը։ Մեզ ավելի շատ հետաքրքրում է միջազգային փորձագիտական արդյունքը, արդյո՞ք այդ եզրակացությունը վերջնականապես պատրաստ է, և մենք կարող ենք դա ունենալ, որպեսզի կարողանանք քննարկել ու դրա հիմա վրա որոշել մեր հետագա քայլերը։

ԱՄՆ-ն, Բրիտանիան և Կանադան ճնշել են Հայաստանին Ամուլսարի հարցում.Թանկյանի հայտարարությունը

Գրիգորյանն էլ հայտնեց, որ հայերեն թարգմանված փաստաթուղթը երեկ առավոտյան Քննչական կոմիտե է հասել։ Այժմ շտկումներ են կատարվում տեքստում։ Առաջիկա երկուշաբթի–երեքշաբթի օրերին փաստաթուղթը կտրամադրվի կառավարությանը։

Ավելի վաղ ակտիվիստները հայտնել էին, որ Ամուլսարի ոսկու հանքի փոշին կարող է վնասակար լինել Ջերմուկի բնակիչների համար, իսկ ստորգետնյա ջրերի միջով այն կարող է Սևան հասնել։ «Լիդիան Արմենիան» փորձաքննություն էր անցկացրել` հանքի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա ստուգելու համար, որն ընդունել էր Էկոնոմիկայի նախարարությունը։

2018 թվականի իշխանափոխությունից հետո կառավարությունը որոշեց կրկնակի փորձաքննություն անցկացնել հանքում։ ՀՀ կառավարությունը պայմանագիր կնքեց Earth link & Advanced Resources Development (ELARD) միջազգային հավատարմագրված ընկերության հետ՝ փորձաքննության համար վճարելով 396,900 դոլար։

Ինչու է ուշանում Ամուլսարի փորձաքննության պատասխանը. նախարարն առաջարկում է դիմել ՔԿ

Ամուլսարի ոսկու հանքը պաշարների առումով Հայաստանի երկրորդ հանքավայրն է, որի շահագործման համար արտոնագիր է ստացել Հայաստանում Lydian International դուստր ընկերություն GeoTeam-ը (ավելի ուշ վերանվանվել է «Լիդիան Արմենիա»)։

Ամուլսարի խնդիրը. իշխանությունները հույս ունեն հարցը լուծել առանց արբիտրաժային դատարանի