Վարչապետն անդրադարձել է Սևանի խնդրին. ջրառը նվազե՞լ է

Վարչապետը նաև նշել է, որ Սևանի մակարդակը նախորդ տարվա օգոստոսի 8-ի համեմատությամբ բարձր է 4 սմ-ով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 2-ի դրությամբ Սևանից բաց է թողնվել խորանարդ մետր ջուր, որը 45 միլիոնով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ջրամբարներում միշտ չէ, որ ջուր կա՝ հակառակ պաշտոնյաների պնդման. ոռոգման սեզոնը սկսվել է

«Օրենքով սահմանված չափաքանակը 170 միլիոն խորանարդ մետր է: Հույս ունեմ՝ այս տարի ստիպված չենք լինի հավալյալ ջրառ իրականացնել Սեւանից»,- նշել է վարչապետը:

Նրա խոսքով` եղանակը և ջրի կառավարման համակարգում իրականացվող արդյունքները նման հույսեր ներշնչում են:

Վարչապետը նաև նշել է, որ Սևանի մակարդակը նախորդ տարվա այս օրվա համեմատությամբ բարձր է 4 սմ-ով:

Հիշեցնենք, այս տարի գործադիրը հունիսի 6-ին որոշեց ոռոգման նպատակներով Սևանա լճից ջրառի չափը 2019-ին սահմանել 170 միլիոն խմ: Նշենք, որ 170 միլիոն խմ ջրառը օրենքով սահմանված առավելագույն չափաքանակն է։