Ղրղըզստանում նախկին նախագահի տան վրա գրոհած հատուկջոկատայիններից մեկը մահացել է

Թե ծանր վիրավորում ստացած հատուկջոկատայիններից որ մեկն է մահացել, հայտնի չէ։ Հայտնի է միայն, որ նրանցից մեկը հրազենային վիրավորում էր ստացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Ղրղըզստանի հիվանդանոցում հատուկջոկատային է մահացել։ Այս մասին հայտնում է Sputnik Ղրղըզստանը` հղում անելով Բիշքեկի վնասվածքաբանություն ու օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Սաբիրբեք Ջումաբեքովին։

Ղրղըզստանի նախկին նախագահի նստավայրի գրոհի ժամանակ հրդեհ է բռնկվել. տեսանյութ

Ավելի վաղ հայտնում էին, որ երկու հատուկջոկատային ծանր վնասվածքներ են ստացել։ Նախնական տվյալների համաձայն` նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել կրծքի հատվածում, սակայն բժիշկը չի պարզաբանել` նրանցից որն է մահացել` նշելով միայն, որ վնասվածքն անհամատեղելի էր կյանքի հետ։

Հիշեցնենք` այսօր Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի Քոյ-Թաշ գյուղում գտնվող տանը հատուկջոկատայինները օպերացիա են սկսել: Նրանք նախկին նախագահի կողմնակիցների դեմ հատուկ միջոցներ են կիրառել։ Վերջին տվյալների համաձայն` 15 մարդ է տուժել։ Այժմ իրավիճակը դեռ անհասկանալի է, Քոյ-Թաշ գյուղում կապ չկա։

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին չի հաջողվել ձերբակալել։