Տոնոյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին. ինչ են քննարկել

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Հայաստանի առավել խոցելի համայնքներից մեկում կիրականացվի ռիսկերի նվազեցմանն ուղղված պիլոտային ծրագիր, որը ենթադրում է համայնքների դպրոցներում, մանկապարտեզներում ու առավել գնդակոծվող տեղամասերում պաշտպանիչ պատերի կառուցում և մարդկանց շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցառումների անցկացում: 

Տոնոյանը Բաքվում գտնվող Կարեն Ղազարյանի թեմայով քննարկում է ունեցել Կարմիր Խաչի հետ

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը՝ այսպիսի մտադրության մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար  Ք.Մեյթրոն, նշելով, որ պիլոտային ծրագիրը պատրաստվում են կյանքի կոչել ՀՀ պատկան մարմինների հետ համագործակցությամբ:

Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 7-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներին՝ Հայաստանում ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար տիկին Քլեր Մեյթրոի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են  ՀՀ ՊՆ և ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության միջև համագործակցության ընթացիկ հարցերը, օրակարգային միջոցառումները, ինչպես նաև փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները և առաջիկա անելիքները:

Բաքուն թույլ չի տալիս Կարմիր խաչին տեսնել հայ գերուն. ի՞նչ պետք է անի Հայաստանը

Կողմերն անդրադարձել են  նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում լարվածության աճին:

Ալավերդյան.«Գերիներին փոխանակելը պայմանավորված է հումանիտար քայլեր անելու հայտարարությամբ»

Հանդիպման վերջում զրուցակիցները քննարկել են  Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում անհայտ կորած անձանց ճակատագրերը պարզելու հետ կապված, ինչպես նաև ՀՀ գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ԿԽՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքների համադրմանն առնչվող այլ հարցեր: