ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն չորեքշաբթի գիշերը Կիև է վերադարձել։ «Страна.ua» պարբերականի թղթակիցները նկարահանել են` ինչպես է պետության նախկին ղեկավարը երկու «Մերսեդեսներով» լքում օդանավակայանը։
Նշվում է, որ նրա ինքնաթիռը դուրս է եկել Դուբայի Ռաս-էլ-Հայմ օդանավակայանից օգոստոսի 6-ին, Կիևի ժամանակով 20:35–ին։ «Ժուլյանա» օդանավակայանում «OH-WIK. Рейс JEF11» օդանավը վայրէջք է կատարել այսօր, տեղի ժամանակով 02:30–ին։
«Ինքնաթիռը հավանաբար Մալդիվյան կղզիներում էր կանգնած։ Քանի որ, երբ Պորոշենկոն նույն օդանավով մեկնում էր Կիևից մեկ շաբաթ առաջ, ապա հենց Դուբայից հետո ինքնաթիռը անհետացավ ռադարներից։ Եվ մեկ շաբաթվա ընթացքում որևէ այլ տեղ այլևս չի երևացել», – «Страна.ua»–ին հայտնել է Պետական սահմանապահ ծառայության աղբյուրը։
Պարբերականը նշում է` մեքենաներից մեկի պետհամարանիշից երևում է, որ դա հենց նախկին նախագահի ավտոմեքենան է։ Նույն համարանիշերով «Մերսեդեսը» Պորոշենկոյին տանում էր Հետաքննությունների պետական բյուրո` հարցաքննության։
Շիտակ, առանց դավերի. Փաշինյանը Զելենսկուն խորհուրդ է տվել` ինչպես շփվել Պուտինի հետ
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Պորոշենկոն հրաժարվել է պետական անվտանգությունից ու ընտանիքով մեկնել Թուրքիա։
Ուկրաինայում ներկա պահին նախկին նախագահի դեմ ավելի քան 10 քրեական գործ է հարուցված, այդ թվում` բանակում իրականացրած թալանի և փաստաթղթերը կեղծելու փաստերի առնչությամբ։
Պորոշենկոյին մեղադրում են դավաճանության մեջ. Ուկրաինայում գործ է հարուցվել նրա դեմ