Օսիպյանը կադրային լուրջ փոփոխություններ է արել

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետն ուղարկվել է կադրերի ռեզերվ, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետը՝ տեղափոխվել Տավուշի բաժին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վալերի Օսիպյանը կադրային փոփոխություններ ու փոխատեղումներ է կատարել ոստիկանության ստորաբաժանումններում։

Բղավել են, հայհոյել, վնասել կանգառի թիթեղյա ծածկը. մանրամասներ իջևանյան դեպքերից

Ինչպես Sputnik Արմենիային տեղեկացրեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ՀՀ ոստիկանության պետի հրամանով կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Լևոն Բեգոյանը, ոստիկանության Իջևանի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Դալլաքյանը։

Ցուցարարները խոսում էին նախապայմանով. Օսիպյանը մեկնաբանել է Իջևանի միջադեպը

Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնին, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանը, որը գտնվում էր կադրերի տրամադրության տակ։