ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի — Sputnik. Հայտնի հաղորդավար Ավետ Բարսեղյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել հաղորդավարուհի Մանե Գրիգորյանի հետ: Լուսանկարում Ավետ Բարսեղյանը գետնին պառկած լուսանկարում է Մանեին:
«Միակ բանը, որ ինձ կարող է «փռել ասֆալտին», գեղեցկությունն է…»,-լուսանկարին կից գրել է նա:
Ավետ Բարսեղյանի էջի հետևորդներից շատերը հումորով են ընդունել գրառումը, ոմանք էլ քաղաքականացրել են:
«Դե եթե նախկինում կամ հիմա հանցանք չեք գործում, Ձեզ ասֆալտին փռող չի լինի։ Իսկ ընդհանուր առմամբ արվեստագետները պետք է հաճոյանան ու ծառայեն ժողովրդին, ոչ թե այս կամ այն իշխանությանը....Ուրախ ժամանց»,- գրել է օգտատերերից մեկը:
Նշենք, որ օրեր առաջ հաղորդավարը նշեց իր ծննդյան 39–ամյակը:
Ավետ Բարսեղյանը 2001 թվականին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի պատմաիրավագիտական ֆակուլտետը: 2001թ. սովորել է Հայաստանի Երգի պետական թատրոնին կից դպրոց-ստուդիայի հաղորդավարական բաժնում: Վարել է բազմաթիվ հաղորդումներ:
«Ռուդիկը վերջապես կզանգահարի Ժորիկին». Գարիկ Մարտիրոսյանն ասել է` ում է կարոտում Ռուդիկը
2003թ–ին դարձել է «Տարվա լավագույն ռադիոհաղորդավար», 2004թ–ին` «Տարվա լավագույն հեռուստահաղորդավար»: Հայ էստրադայի երգիչների մի շարք երգերի խոսքերի հեղինակն է: Գրել է նաև Էջմիածին քաղաքի հիմնի խոսքերը: Եղել է բազմաթիվ պետական և մասնավոր միջոցառումների հանդիսավար: 2016թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:
Ինձանից շատերն են վառված․ երգիչ Մհերը նոր լուսանկար է հրապարակել